Այսօր ԱԺ գումարված հատուկ նիստում գրանցված պատգամավորներից Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարց ուղղեց Սերժ Սարգսյանին.
«Իսկապես Դուք հարուստ կենսագրություն ունեք, հատկապես Դուք մեծ է Ձեր ներդրումը Արցախյան ազատագրման և հայրենիքի սահմանները պաշտպանելու հարցում, սակայն երկրի անվտանգությունը չի սահմանափակվում միայն երկրի պետական սահմանների անվտանգությամբ: Կա իրավական, սոցիալական, տնտեսականա անվտանգության խնդիր,քաղաքական-հասարակական անվտանգության խնդիր, իսկ այն որ այսօր սոցիալական անվտանգության վիճակը գովելի չէ, դրա վառ ապացույցն աղքատության ցուցանիշն է,արտագաղթը և մեզնից 200 մետր այն կողմ ընդվզող հասարակությունը:Հիմա եթե Ձեր պաշտոնավարման տարիներին այս խնդիրները եղել են ու կան, մեզ ու հասարակությանը հետաքրքրում է մի հարց, որն է այն ողջամիտ երաշխիքը, որ գերվարչապետական լիազորություններով օժտված լինելու դեպքում դուք կարողանալու եք հաջողություն գրանցել վերոնշյալ ոլորտներում»:
Սերժ Սարգսյանը հետևյալ կերպ պատասխանեց Ծառուկյան խմբակցության պատգամավորի հարցին.
«Իհարկե չեմ կարող հայտարարել, որ տեսանելի ապագայում այս բոլոր խնդիրներն ի սպառ վերացվելու են մեր երկրից, և մեր երկիրը նմանվելու է դրախտի: Այո մեր այունոտ հոսող տեղն արտագաղթն է, որը միայն Հայաստանին չէ բնորոշ: Արտագաղթի բազմաթիվ պատճառներ կան, որոնց մասին մինչև վերջ բաց խոսելը նպատակահարմար չէ,գիտեմ որ այս խոսքերիս համար որոշներն ինձ կմեղադրեն, թե բոլոր պրոբլեմները պետք է հրապարակայնորեն քննարկել, բայց միշտ էլ կան հանգամանքներ, որոնք մեզ պետք է մի քիչ զգուշացնենամեն ինչ հրապարակայնորեն ասելուց:Ուզում եմ մի քանի թիվ ասել. 2007թ. 2 տրիլիոն դրամ էր կազմում մեր ՀՆԱ-ն, 2017թ. տվյալներով` 5 տրիլիոն դրամ։ Այնպես չէ, որ միայն հարուստներն են փող դնում բանկերում։ Մեկ միլիոնից ավելի քաղաքացի բանկերում ունի ավանդ։ Միայն 2018թ. առաջին եռամսյակում եռապատկվել է ներմուծված ավտոմեքենաների թիվը համեմատած 2017թ. հետ»:
Գևորգ Պետրոսյանն արձագանքեց` ասելով. «Հավաստիության կանխավարկածով եմ մոտենում այդ թվերին, սակայն այդ դեպքում ինչո՞ւ է շատացել արտագաղթը։ Ես կարծում եմ` դա ներմուծված ավտոմեքենաները միեւնույն մարդուն պատկանող ավտոմեքենաների թիվն է։ Ինչո՞ւ է լավ մասնագետը տոնավաճառում շոր վաճառում»:
«Ես կոչ եմ անում` հավատալ իմ ասած թվերին, քանի որ ես չստուգված թվեր չեմ ասում։ Դրանց հիմքը Վիճպետկոմիտեի թվերն են։ Եթե անհրաժեշտություն կա, ես կարող եմ այդ թվերն ուղարկել։ Միգուցե 2040թ. ես չեմ տեսնի, բայց մեր զավակները կտեսնեն մեր երկրի զարգացումը»։