▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թևան Պողոսյանը «Ելք»-ի պատգամավորներին լարված օրերից հետո հրավիրում է քեֆ անելու

 

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին:

«Իմ սիրելի լրագրողներ։ Վստահ եմ՝ բոլորդ զարմացած եք, թե հարցազրույց տալու հարցում երբեք ոչ մի լրատվամիջոցի «ոչ» չասած Թևան Պողոսյանն ինչու է այս օրերին անպատասխան թողնում հարյուրավոր զանգեր։ Ներողություն եմ խնդրում։

Ես շատ լավ հասկանում եմ՝ ինչ ուղերձ է հղում Նիկոլը փողոցում, ընդունեմ թե չընդունեմ միջոցները, որով նա գնում է նպատակին, սրտով իր հետ եմ։ Ես հիացել եմ Էդմոնի լիդերական պահվածքով Ազգային Ժողովում և հավատում եմ իրեն։ Ինձ հիացնում են Արամ Սարգսյանը, իմ շատ սիրելի Մանեն ու Լենան, Արարատն ու Գևորգը։ Նրանք դեռ շատ բան են փոխելու մեր երկրում։ Ու ես դեռ կխոսեմ. մեր միասնական մի լավ քեֆից հետո, այս ամեն ինչի անփորձանք ավարտից հետո։ Աղոթում եմ, որ դա շուտ լինի»,- գրել է Թևան Պողոսյանը։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին