▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն. հայտարարություն ԵՄ-ից

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի և հանձնաժողովի փոխնախագահի անունից՝ խոսնակի հայտարարությունը

Խաղաղ կարգով և օրենքին համապատասխան հավաքների իրականացման իրավունքը բոլոր անձանց համընդհանուր եւ հիմնարար իրավունքն է:

Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին հարգեն այդ իրավունքը եւ ապահովեն օրենքի արդար եւ համաչափ կիրառումը, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ներառյալ` Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն: Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն:

Շատ կարեւոր է, որ ներգրավված բոլոր կողմերը  ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն: Ներքաղաքական իրավիճակի անհապաղ եւ խաղաղ կարգավորումը նպատակահարմար է համարում ընդգրկուն երկխոսություն, ինչպես կոչ արեց Նախագահ Արմեն Սարգսյանը: Ուստի հիասթափեցնող եւ մտահոգիչ է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատեւ հանդիպումը չի կանխարգելել լարվածության հետագա խորացումը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին