▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանը մեղադրում է Սերժ Սարգսյանին պետական դավաճանության մեջ

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ՝ 2018 թվականի ապրիլի 9-ին ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:

 

 

 

 

 

 

 

Չնայած այն հանգամանքին, որ տեղի ունեցավ Համահայկական մեծ ընդվզում, և Սերժ Սարգսյանը հեռացվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից, այնուամենայնիվ, նրա կողմից հովանավորված իրավապահ մարմինները և դատախազությունը դեռ դրսևորում են հանցավոր անգործություն և շարունակում են ծառայություններ մատուցել նրան:

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ գլխավոր դատախազության կողմից Զարուհի Փոստանջյանի հաղորդմանը հանցագործության մասին (Սերժ Սարգսյանին պետական դավաճանության մեջ մեղադրելու վերաբերյալ) ընթացք չտալը՝ անգործություն դրսևորելը, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահն այսօր բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պատասխան դեռ չի ստացվել:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

24 մայիսի 2018

Երևան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին