▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ անձինք իրենց թույլ են տալիս խոսել Էջմիածնի, էջմիածնեցու անունից. պարզաբանում է Էջմիածնի քաղաքապետարանը

 

 

 

 

 

 

«Վերջին շրջանում որոշ անձինք իրենց թույլ են տալիս խոսել Էջմիածնի, էջմիածնեցու անունից, փորձում են բարեգործ ձևանալ և ներդրումների խոստումներ են տալիս։

Նման մեկն էլ Արթուր Ասատրյանն է, որ հայտարարում է, թե իբր ոգևորված է թավշյա հեղափոխությամբ, թե Նիկոլ Փաշինյանին վստահում է, այդ պատճառով Էջմիածնում ներդրումներ է անելու։ Քաղաքապետարանը ուրախ կլինի, եթե Էջմիածնին անկեղծ աջակցողներ լինեն, սակայն, Էջմիածնեցիները հիշում են, որ նախորդ տարվա մարտ ամսին էլ Արթուր Ասատրյանը նույն հավատարմության խոսքերը «գլավնակամանդույուշչի Սերժ Սարգսյանին» և վարչապետ Կարեն Կարապետյանին էր ասում՝ ընդգծելով, որ վստահում է Կարեն Կարապետյանին այդ իսկ պատճառով մեծ ներդրումներ է անելու՝ ստեղծելով անձամբ 2 000 աշխատատեղ, իսկ Կարապետյանի օժանդակությամբ՝ ևս 10 000 աշխատատեղ։

Image result for Դոն Պիպո

 

Այդ խոստումները գոնե կես տոկոսով էլ չիրականացան։ Այլ անձանց այդ կարգի խոստումներ ևս սին են դուրս եկել։ Իսկ մինչ այդ Էջմիածնի քաղաքապետարանը շարունակում է բարեխղճորեն աշխատել՝ մնալով Էջմիածնի ամենամեծ գործատուն և բարեգործը։

Image result for Դոն Պիպո

 

 

 

 

 

 

 

 

 

Հսկայածավալ աշխատանքները, որ կատարում է Էջմիածնի քաղաքապետարանը, էջմիածնեցու աչքի առաջ է, այդ աշխատանքը հնարավոր չէ չնկատել, չգնահատել։

Image result for Էջմիածին քաղաք

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եվ ես երախտապարտ եմ էջմիածնեցուն, քանզի բոլոր արդյունքները ստացվել են քաղաքային իշխանություն – էջմիածնեցի փոխվստահությամբ և համագործակցությամբ»,- պարզաբանում է Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժինը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին