▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր գրպանից Հանրային հեռուստատեսությանը գնացող գումարներից պետք է մաս տրամադրվի «Ա1+»-ին. Արամ Սարգսյան

 

Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում, որտեղ քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017թ. գործունեության մասին հաղորդումը,  «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկմանն անդրադարձավ նաև «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

 

 

 

 

 

 

««Ա1+»-ը միակ հեռուստաընկերությունն էր, որը եթերը հավասարաչափ էր բաժանում և քաղաքական գործիչները հնարավորություն ունեին իրենց տեսակետը հայտնել։ Այն ժամանակ հենց այդ հեռուստաընկերության շնորհիվ ընդդիմադիր գործիչների նկատմամբ բիրտ ուժ չէր կիրառվում»:

 

 

 

 

 

 

 

Նա ընդգծեց, որ այսօր այն գումարները, որոնք մեր հարկատուների գրպանից գնում է Հանրային հեռուստատեսությանը, նաեւ այն կառույցին, որը կարգավորում է հեռուստաեթերը, դրանից մաս պետք է տրամադրվի «Ա1+»-ին կորցրած վնասների համար եւ առանց մրցույթի նրան պետք է եթեր տրվի.

 

 

 

 

 

 

 

 

 

«Սա նաեւ քաղաքական խնդիր է: Սա Հայաստանի մամուլի կայացման կարեւոր հարցերից մեկն է»:

Կարդացեք նաև` Լրատվությունն ազատությունից զրկելը նույնպիսի հանցագործություն է, ինչպես կաշառակերությունը. Արարատ Զուրաբյան

Քաղաքական դրդապատճառներով է եթերազրկվել. Խոսրով Հարությունյանը՝ Գագիկ Բունիաթյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին