▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրում քաղաքապետի հրաժարականն են պահանջում

aravot.am-ը գրում Այսօր բողոքի ցույց է ընթանում նաեւ Արմավիր քաղաքում: Բողոքի ցույցը սակավաթիվ է, հազիվ մեկ տասնյակ մարդ պահանջում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը: Ցույցի կազմակերպիչներն ասացին, որ այսօր երեկոյան քաղաքի կենտրոնական հրապարակում հանրահավաք են անելու.

 

 

 

 

 

 

 

«Մոտ ամիս ու կես ժամանակ կար, որ նրանք հեռանային, բայց չեն հեռացել:

Թավշյա հեղափոխությունից հետո սպասում էինք, որ հրաժարական կտային, բայց տեղից չեն շարժվում»:

Ըստ «Շանթ» ՀԸ-ի ուղիղ հեռարձակման, ցույցի կազմակերպիչներն անդրադառնալով քաղաքապետի, որպես ընտրովի մարմին պաշտոնանկության անելու անհնարինությանը, ասացին.

 

 

 

 

 

 

«Նրանք ոչ լեգիտիմ են, եւ պետք է հեռանան, հրաժարական տան»: Ցույցի կազմակերպիչը հրաժարվեց ներկայանալ, պնդելով՝ «Մենք խոսում ենք ժողովրդի անունից, իմ անունը արդար արմավիրցի է»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին