▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը չկայացավ` քվորում չլինելու պատճառով

 

«Այս պահի դրությամբ Երևանի ավագանու նիստին քվորում չկա, նիստը համարվում է չկայացած»,- այս մասին հայտարարեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ 30 րոպե առաջ հայտարարված ընդմիջումից վերադառնալուց հետո:

Նշենք, որ մինչ այդ ընդմիջում էր հայտարարվել, քանի որ  եթե ավագանու նիստին քվորում չի ապահովվում՝ հայտարարվում է ընդմիջում, իսկ եթե ընդմիջումից հետո էլ ավագանու անդամների թիվը բավարար չի լինում՝ նիստը համարվում է չկայացած։

Հավելենք, որ ըստ օրենքի՝ ներկա պետք է լինեին ավագանու անդամների կեսից ավելին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ավագանիում ներկայացված 3 ուժերից երկուսը՝ ՀՀԿ-ն և «Ելք»-ը, արդեն հայտարարել էին, որ ոչ միայն քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, այլև չեն մասնակցելու այդ նիստին, ինչը նշանակում է, որ ավագանու նիստը չի կայանալու:

Նշենք, որ Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին