▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժի Վաչոն ազատ կարձակվի 1 միլիարդ գրավի դիմաց

 

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն, 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ նման որոշում երեկ կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանը, սակայն որոշումը հրապարակվել է քիչ առաջ։

Հիշեցնենք, որ երեկ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

Նշենք, որ վերջինիս պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 1 մլն դոլար:

 

Կարդացեք նաև` «ԵՊՀ շրջանավարտների միավորում»-ից` Սերժի Վաչոյի կնոջը. չհայտարարագրած և թաքցրած գույքը 

Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի յուրացման համար

Կասկած կա, որ հատկացված գումարները մուտք չեն գործել «Գեներալ Մանվել Գրիգորյան» հիմնադրամ

 Մանվել Գրիգորյանի կինն անձամբ է ներկայացել ՀՔԾ. նոր մանրամասներ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին