▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փանիկ գյուղում ոչինչ տեղի չի ունեցել». 102-րդ ռազմակայանի հրամանատար

 

 

galatv.am-ի տեսանյութում. «Փանիկ գյուղում ոչինչ տեղի չի ունեցել: Իրականացվել են մարտական պատրաստության պլանային միջոցառումներ, որոնք համաձայնեցվել են հայկական կողմի հետ»: Այդ մասին հայտարարել է 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի տարածքում անցկացված կլոր սեղան-քննարկման ժամանակ։

Նա նշել է, որ հրաձգություն տեղի չի ունեցել, այլ եղել է հրաձգության իմիտացիա:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Կառավարության  նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  անդրադարձավ Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին:

 

Հիշեցնենք նաև. հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները, առանց զգուշացման եւ առանց փաստաթղթերի, մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւ զորավարժանք իրականացրել: Պայթյուններ եւ կրակոցներ են հնչել: Ավելի ուշ ռուսական ռազմաբազայի պաշտոնյան ներողություն է խնդրել առանց զգուշացման զինավարժություն անցկացնելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին