▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանի որդին հանձնարարել է իր համար վարձով բնակարան գտնել. մանրամասներ՝ Նարեկ Սարգսյանի և թիկնապահի վեճից

Հուլիսի 11-ին իրավապահներին էր ներկայացել Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը: 

Հիշեցնենք` ԱԱԾ-ին քննչական գործողությունների արդյունքում հայտնի էր դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա այնտեղից որեւէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, եւ մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երեւանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի եւ Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել եւ առգրավվել են կոկաին եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա եւ պլաստմասսայից խողովակներ` սպիտակավուն եւ սեւ հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով, եւ այլ իրեր: Արդյունքում Արտեմ Պետրոսյանի եւ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ից հայտարարվել էր հետախուզում:

Armlur.am-ին գործի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել:  Եվ այսպես, Նարեկ Սարգսյանի թիկնապահի պաշտպան Հովիկ Արսենյանը ներկայացրեց, թե ինչ է նա, Հայաստան վերադառնալով, պատմել իրավապահներին: Ըստ պաշտպան Հովիկ Արսենյանի` Արտեմ Պետրոսյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը եղել է Նարեկ Սարգսյանի թիկնապահը եւ ամեն օր` ցերեկը ժամը 14:00-ին կամ 15:00-ի սահմաններում, գնացել է նրա տան բակ եւ սպասել, թե Նարեկ Սարգսյանը երբ կարթնանա, ուր կգնա, որ ապահովի նրա անվտանգությունը. «Իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ում հետ է հանդիպել Նարեկ Սարգսյանը, ինչ է խոսել, իմ պաշտպանյալ Արտեմ Պետրոսյանը հայտնել է, որ նա ի զորու չէր տեղեկանալ, թե ում հետ է նա հանդիպում եւ, առհասարակ, ինչ է խոսում, քանի որ, ըստ Արտեմ Պետրոսյանի, Նարեկ Սարգսյանը ում հետ էլ որ հանդիպել է, նա ընդամենը կանգնել է դրսում. ապահովել է նրա անվտանգությունը եւ այլ բանից տեղյակ չէ»:

Պաշտպան Հովիկ Արսենյանի խոսքով` իրավապահները Արտեմ Պետրոսյանից նաեւ հետաքրքրվել են, թե կոնկրետ ինչ հանձնարարականներ է նրան տվել Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը. «Կարող եմ, օրինակ, հանձնարարականներից մեկը ասել. Նարեկ Սարգսյանը Արտեմ Պետրոսյանին հանձնարարել է, որ իրեն վարձով բնակարան գտնի, որ ինքը գնա, մնա այդ բնակարանում, բոլորի աչքից հեռու լինի: Արտեմը նրա համար գտնում է վարձով բնակարան, որի համար վճարում է 300 հազար դրամ: Նշեմ, երբ Նարեկ Սարգսյանը Արտեմ Պետրոսյանին հանձնարարում է վարձով բնակարան տանել ճամպրուկներ, այդ ժամանակ Արտեմ Պետրոսյանի մեջ կասկածներ են ընկնում, նա հարցնում է Նարեկից, թե ճամպրուկներում զիբիլ-միբիլ չկա: Նարեկը Սարգսյանն ասում է, թե չէ, չկա, անգամ երդվում է իր երեխայի արեւով: Այս ամենից հետո Արտեմ Պետրոսյանը կատարում է Նարեկի հանձնարարականը»:

Հովիկ Արսենյանը նշեց՝ Արտեմ Պետրոսյանը պատմել է, որ հունիսի 22-ին Նարեկ Սարգսյանն իրեն ասել է, թե պետք է գնա Մոսկվա, եւ նա պետք է իր հետ լինի. «Գնացել են Մոսկվա, եւ մի քանի օր անց Արտեմը հեռուստատեսությամբ լսել է, թե ինչ է կատարվում, եւ իր մասին ինչ են հայտնում իրավապահները: Այս ամենը լսելով` Արտեմ Պետրոսյանը վիճում է Նարեկ Սարգսյանի հետ` ասելով, թե այս ինչ պատմության մեջ է իրեն գցել: Վերջիններս վիճաբանում են, որից հետո Արտեմը թողնում, հեռանում է Նարեկ Սարգսյանից: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Նարեկ Սարգսյանն իր նկուղում ատրճանակով սպառնացել է մի տղամարդու, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը

Ու՞մ էր Սաշիկ Սարգսյանի որդին նվիրել թանկարժեք ավտոմեքենան

Օրվա կադրը. Սաշիկ Սարգսյանի տան վերելակը որդու՝ Նարեկ Սարգսյանի անունով է

Զենք, թմրանյութ և թանկարժեք նկարներ. Նարեկ Սարգսյանը հետախուզվում է. նոր տեսանյութ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին