▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախորդ տարվա մարտից խարդախության մեղադրանքով հետախուզվողը Լեհաստանից տեղափոխվեց Հայաստան

Հուլիսի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Լեհաստանից Հայաստան տեղափոխվեց Սամվել Ասլանյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Արմավիր քաղաքում հաշվառված 33-ամյա Ասլանյանը նախորդ տարվա մարտից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

 

 

 

 

 

Տարոնի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ հետախուզվողը գտնվում է Լեհաստանում։Տեղեկությունները իրացվեցին Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ համատեղ։

 

 

 

 

 

 

Արդյունքում Սամվել Ասլանյանը Լեհաստանում հայտնաբերվել ու ձերբակալվել էր։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին