▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ի 0038 հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին. ՀՔԾ պետը գաղտնազերծեց որոշակի հատվածներ հրամանից

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս»  հաղորդմանը անդրադարձել է 0038 հրամանին, որով 2018 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն է մտցվել Հայաստանում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այդ հրամանով հիմնավորվում է, որ մարտի 1-ի իրադարձություններին մասնակցել են զինված ուժերը: Այս հրամանը նախկինում քրեական գործում չի եղել մինչև այս տարվա հուլիս ամիսը: Այս հրամանն ինքնին մեղադրանքի շատ ամուր հիմք է: Այս հրամանը վկայում է, որ ԶՈւ-ն ներգրաված է եղել մարտի 1-ի իրադարձություններին: Ընդ որում, հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին:

Սասուն Խաչատրյանի խոսքով, մինչև հրամանի գաղտնազերծումը առհասարակ հերքվում էր, թե զինված ուժերը որևէ մասնակցություն են ունեցել այդ դեպքերին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սասուն Խաչատրյանը ընթերցեց որոշակի հատվածներ 0038 հրամանից, որում հրաման է տրվում բարձրաստիճան սպաներին ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ՝  100-ական հոգի, յուրաքանչյուր դասակում 30-ական հոգի, և նրանց զինել հրաձգային զենքերով: Եվ հրամայվել է նաև այս ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն զինծառայողներով: 

Կարդացեք նաև՝ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ մասնակցել քնչական գործողություններին

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին