▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին:

Այս մասին քիչ առաջ Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ հայտարարեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

 

 

 

 

 

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով` որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա մի քանի օր առաջ սույն գործով կանչվել էր հարցաքննության:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը

 

 

 

Հիշեցնենք, որ  ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ 2008 թ. նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու:

Կարդացեք նաև՝ Մարտի 1-ի 0038 հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին. ՀՔԾ պետը գաղտնազերծեց որոշակի հատվածներ հրամանից

Քոչարյանը դժգոհություններ չի ներկայացրել քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից

Սա այն է, ինչ կոչվում է վենդետա. Վիկտոր Սողոմոնյանը` Քոչարյանի կալանավորման մասին

Սա պատվեր է, կարծում եմ՝ մեղավորները գտնվում են դատախազությունում, ՀՔԾ-ում. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Հարցաքննության գալուց առաջ Ռոբերտ Քոչարյանն իր թիմակիցներին ասել է՝ «գնում է նստելու»

Քոչարյանը ստում է, ստում է ու ստում. Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

Քանի՞ տարվա ազատազրկում է սպասվում Ռոբերտ Քոչարյանին՝ մեղքն ապացուցելու դեպքում

37 թիվն է դառնում, աբսալյուտնո շինծու մեղադրանք. Քոչարյանը` իրեն ներկայացված մեղադրանքի մասին

Ո՞վ է կազմակերպել «մարտի 1»-ը. Ռոբերտ Քոչարյանն իր տարբերակն է առաջարկում

«Կարող է վաղը ես հայտնվեմ բանտում. կմտածեն՝ փախնելու եմ, բայց չէ, կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչեւ վերջ». Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տարբերակը

Վոինը՝ խաբված. Իրավապահները Ռոբերտ Քոչարյանին հանկարծակիի են բերել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին