▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ մասնակցել քնչական գործողություններին

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների բողոքը պետք է մերժվի, սա ելնում է գործի շահերից: Այս մասին Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Նա կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ հաշվի առնելով պաշտոնական դիրքը, սոցիալական կապերը:

 

 

 

 

 

 

 

 

Սասուն Խաչատրյանը հիշեցրեց, որ Քոչարյանն ավելի վաղ էր հրավիրվել հարցաքննության՝ որպես վկա, սակայն ուշ է ներկայացել, եւ այդ ժամանակ արդեն որպես մեղադրյալ է ներգրավվել՝ գործում նոր ապացույցներ ի հայտ գալու պատճառով:

«Բայց քրեական գործի վարույթն ինչ-որ ստատիկ վիճակ չէ, պրոցես է, որոշակի պրոցեսներ են իրականանում, ամեն պահին հավաքվում են ապացույցներ, մեծ քննչական խումբ է աշխատում: Անձը մի ժամ առաջ կարող է լինել վկա, մեկ ժամ հետո, ապացույցների հիման վրա, գանք համոզման, որ առկա է համակցությունը, որ կարող է հիմք հանդիսանալ անձին մեղադրելու համար»,- ասաց նա:

ՀՔԾ պետը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը, որպես մեղադրյալ, հրաժարվել է ցուցմունք տալ, չի մասնակցել քննչական գործողությունների:

«Քոչարյանը որպես մեղադրյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, նաեւ չի ցանկացել մասնակցել քննչական գործողության, նա պարզապես չի ցանկացել եւ լքել է քննչական գործողության սենյակը եւ, իմ կարծիքով, դա հարիր չէր նրան, եւ որեւէ կերպ ցուցմունք չտալը չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի, սակայն այն հայտարությունները, որն արեց Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո, չեն համապաստախանում այն գործողություններին, որը նա հիմա դրսեւորում է»,-ասաց ՀՔԾ պետը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Մարտի 1-ի 0038 հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին. ՀՔԾ պետը գաղտնազերծեց որոշակի հատվածներ հրամանից

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին

Հիշեցնենք, որ  ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ 2008 թ. նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու:

Կարդացեք նաև՝ Քոչարյանը դժգոհություններ չի ներկայացրել քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից

Սա այն է, ինչ կոչվում է վենդետա. Վիկտոր Սողոմոնյանը` Քոչարյանի կալանավորման մասին

Սա պատվեր է, կարծում եմ՝ մեղավորները գտնվում են դատախազությունում, ՀՔԾ-ում. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Հարցաքննության գալուց առաջ Ռոբերտ Քոչարյանն իր թիմակիցներին ասել է՝ «գնում է նստելու»

 

 

 

 

 

 

Քոչարյանը ստում է, ստում է ու ստում. Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

Քանի՞ տարվա ազատազրկում է սպասվում Ռոբերտ Քոչարյանին՝ մեղքն ապացուցելու դեպքում

37 թիվն է դառնում, աբսալյուտնո շինծու մեղադրանք. Քոչարյանը` իրեն ներկայացված մեղադրանքի մասին

Ո՞վ է կազմակերպել «մարտի 1»-ը. Ռոբերտ Քոչարյանն իր տարբերակն է առաջարկում

«Կարող է վաղը ես հայտնվեմ բանտում. կմտածեն՝ փախնելու եմ, բայց չէ, կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչեւ վերջ». Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տարբերակը

Վոինը՝ խաբված. Իրավապահները Ռոբերտ Քոչարյանին հանկարծակիի են բերել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին