▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիրում եմ Ձեզ, ժողովուրդ ջան», «Մենք էլ քեզ...», «Չենք կարող «զադնի» գնալ» . Նիկոլ Փաշինյանը՝ Բերդում

 

Հայաստանում մայիսից սկսած արտագաղթը դադարել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Մայիսից սկսած ամեն ամիս ավելի շատ մարդ գալիս է Հայաստան, քան գնում է: Եկեք էս տեմպը ոչ թե պահենք, այլ կրկնապատկենք, եռապատկենք, մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք: Մենք մեր գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան, որովհետեւ աշխարհում չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանն է: Հայաստանն այն տեղն է, որտեղ մարդիկ ազատ են, անկախ են, արժանապատիվ են, երջանիկ են եւ ես բոլորին շնորհավորում եմ այսպիսի Հայաստան  ունենալու համար»,- ասաց նա:

«Մայիսից սկսած ամեն ամիս ավելի շատ մարդ գալիս է Հայաստան, քան գնում է: Եկեք էս տեմպը ոչ թե պահենք, այլ կրկնապատկենք, եռապատկենք, մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք: Մենք մեր գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան, որովհետեւ աշխարհում չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանն է: Հայաստանն այն տեղն է, որտեղ մարդիկ ազատ են, անկախ են, արժանապատիվ են, երջանիկ են եւ ես բոլորին շնորհավորում եմ այսպիսի Հայաստան  ունենալու համար»,- ասաց նա:

 

Սխալ է առանց մարդկանց կարծիքը հարցնելու որոշումներ կայացնելը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Բերդ քաղաքում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով համայնքների խոշորացման շուրջ մտահոգությունների մասին հարցին։
«Մենք այս պահին համայնքների նոր խոշորացում չենք անի, բայց չենք կարող «զադնի» գնալ, պիտի առաջ գնանք: Բայց երբ ասում եք՝ մեր խողովակները քայքայված են, ձեր համայնքի խոշորացումը ե՞րբ է տեղի ունեցել։ Մի տարվա մեջ են խողովակները քայքայվե՞լ։ Ինչի՞ 20 տարվա մեջ չեք լուծել, եթե ունակ եք լուծել»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ այդ բողոքները կապ ունեն տեղային մտածելակերպի հետ. «Մեզ մոտ տեղային մտածելակերպը այնքան է զարգացել, որ ինձ մոտ գալիս, ասում են՝ բարեւ ձեզ, ես ձեր հայրենակիցն եմ, ասում է՝ իջեւանցի եմ, բայց այդ պարագայում գորիսեցին իմ հայրենակիցը չի՞։ Այդ տեղային մտածելակերպը հասել է գյուղ, ավելին՝ հասել է թաղ»։

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Բերդ քաղաքում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը  վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համայնքների խոշորացման շուրջ մտահոգությունների մասին հարցին, նշեց՝ սխալ է առանց մարդկանց կարծիքը հարցնելու որոշումներ կայացնելը:

 

 

 

 

 

 

 

 

«Մենք այս պահին համայնքների նոր խոշորացում չենք անի, բայց չենք կարող «զադնի» գնալ, պիտի առաջ գնանք: Բայց երբ ասում եք՝ մեր խողովակները քայքայված են, ձեր համայնքի խոշորացումը ե՞րբ է տեղի ունեցել։ Մի տարվա մեջ են խողովակները քայքայվե՞լ։ Ինչի՞ 20 տարվա մեջ չեք լուծել, եթե ունակ եք լուծել»,- նշեց վարչապետը։

 

 

 

 

 

 

 

 

Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ այդ բողոքները կապ ունեն տեղային մտածելակերպի հետ. «Մեզ մոտ տեղային մտածելակերպը այնքան է զարգացել, որ ինձ մոտ գալիս, ասում են՝ բարեւ ձեզ, ես ձեր հայրենակիցն եմ, ասում է՝ իջեւանցի եմ, բայց այդ պարագայում գորիսեցին իմ հայրենակիցը չի՞։ Այդ տեղային մտածելակերպը հասել է գյուղ, ավելին՝ հասել է թաղ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին