▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

627 մլն դրամի վնաս՝ պետությանը. Սոցապ ոլորտի վերաբերյալ քննվող քրգործերով կա 50 մեղադրյալ

Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հայտնել սոցապ ոլորտի վերաբերյալ քննվող քրեական գործերի մասին:

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն Facebook-ի իր  էջում մասնավորապես գրել է. «Հուլիսին և օգոստոսին սոցիալական ապահովության ոլորտում արձանագրված կոռուպցիոն դեպքերի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված), պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3121-րդ հոդված), պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակություն (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդված), պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով հափշտակություն (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված) կատարելու և կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված) վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 92 քրեական գործ:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դրանց նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ օգոստոսի 10-ի դրությամբ վերը նշված հոդվածներով մեղադրանք է առաջադրվել 50 անձի: Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 627 մլն 331 հազար 980 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում՝ օգոստոսի 10-ի դրությամբ վերականգնվել է 27 մլն 515 հազար 500 ՀՀ դրամը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին