▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ հայհոյողներից 437-ը գոմիկ ու լեզբիանկա էր. Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում Իսագուլյանը հայտարարեց, որ ինքն իրեն հռչակում է հակահեղափոխական և առաջիկայում մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նրա խոսքով՝  իրեն մտահոգում է այլախոհության մերժումը., որն ակնհայտ է դարձել հեղափոխությունից հետո. «Սիրո և համերաշխության նշույլ անգամ չկա: Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, ուղղված է Հայաստանի դեմ: Կամ սա չեն հասկանում, կամ չնկատելու են տալիս»:

 

 

 

 

 

 

 

Գառնիկ Իսագուլյանը շեշտեց՝ երբ օրերս լրատվականներից մեկին տված հարցազրույցում ինքը մտահոգություն է հայտնել այս խնդրի մասին, սոցիալական ցանցերում իրեն ուղղված  բազմաթիվ վիրավորական մեկնաբանություններ է տեսել.  «450 օգտատերերից 437-ը միասեռականներ էին: Լինելով նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ բոլոր հնարավորություններն ունեմ այդ տվյալները ճշտելու և ճշտել եմ: Բոլորը կոչ էին անում, որ վաղվա հանրահավաքում «լույս է իջնելու» Հանրապետության հրապարակում…Սա ողբերգական վիճակագրություն է…Գրում են, որ մեկը սեփական հարսին բռնաբարել է, իսկ տղան խոստացել է, որ նույնը հոր հանդեպ է անելու: Ու նման մարդիկ այսօր տոն են թելադրում Հայաստանում»:

 

 

 

 

 

 

 

 

 

Իսագուլյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի չկայացած ասուլիսի ժամանակ, երբ ցուցարարները ներխուժել էին սրահ, Քոչարյանի թիկնազորի պետին հարվածողը ևս միասեռական է.

«Նա ապտակել է պետական պահպանության՝ վարչապետի և ԱԱԾ պետի հրամանով պաշտպանվող նախագահի թիկնապահին, հասկանո՞ւմ եք: Այդ պահպանությունն օրենքով է սահմանված: Սպասում էի, որ անմիջապես քրեական գործ հարուցվի, բայց չկա նման բան: Հաջորդ օրը նույն միասեռականները հարձակվեցին ոստիկանության վրա: Մեկ օր առաջ ծեծում են ԱԱԾ աշխատակցին, մյուս օրը՝ ոստիկանության աշխատակցին: Պարոն Օսիպյան, ես չեմ հասկանում ձեզ, ովքե՞ր են ղեկավարում Հայաստանը»:

Նա նաև մատնանշեց մեկ այլ օրինակ ևս. «Հայոց եկեղեցու վեհարան դարերի ընթացքում չէին մտել անգամ զավթիչները, բայց ոմանք դա արեցին ու նրանց հանդեպ քրեական գործ չհարուցվեց: Եթե «Եհովայի վկային» թարս նայեք, վարչապետը կհրամայի զբաղվել հարցով, մինչդեռ վեհարանը գրավողները ոչ միայն չեն պատժվել, այլև պաշտոն են ստացել»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին