▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականներին և նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազություն չանել. Փաշինյան

Ես հանրապետականներին եւ նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազություն չանել, հիմա էլ նույն խորհուրդն եմ տալիս։ Այս մասին պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ պրակտիկա կար նախորդ իշխանությունների մոտ՝ գործողությունների պատասխանտվությունը դուրս գցելու: «Իբր այդ իրենք չեն մեղավոր, դրսում ուժեր կան, որ թույլ չեն տալիս կոռումպացված չլինել: Երբ նրանք բանտի ճանապարհին են, զանգում են Ռուսաստան, ասում են, որ ձեր դեմ են անում: Իզուր մի զանգեք, այդ զանգերը ձեզ չեն փրկելու, քանի որ Մոսկվայում միամիտ մարդիկ չկան, Երեւանում եւս միամիտ մարդիկ չկան»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փաշինյանը նաեւ նշեց, որ պետական կառավարման համակարգի կառավարումը ստանձնելով՝ համոզվել է, որ այն նման է «Սուտլիկ որսկանի» երեք կաթսաներին, որ երկուսը ծակ են, մեկն էլ ընդհանրապես տակ չունի. «Մեր պետությունն այնքան կոռուպացված է եղել, որ որքան վերեւից արդյունքը լցրել ենք այդ կաթսաների մեջ, տակերից փախել է մի քանի տասնյակ կոռումպացվածների գրպանները: Բայց պաշտոնապես ուզում եմ ասել, որ այսօր ՀՀ-ում կոռուպցիա չկա: Սա չի նշանակում, որ չկա ոչ մի պաշտոնյա, որ կաշառք չի վերցնում, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված անձինք եւ չեն լինելու, ես դա ձեզ անձամբ երաշխավորվում եմ»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝  Մեր խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ՝ գողացված գումարները լումա առ լումա վերադարձնելը. Փաշինյան

Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյանը՝ դատավորներին

Այդ պաշտոնյայի հարազատ եղբոր ընդամենը 1 բանկային հաշվում 30 միլիոն դոլար կա. Նիկոլ Փաշինյան

Նստելու եք բոլոր մարդասպաններով. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին