ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով պատասխանում էր օգտատերերի հարցերին: Վարչապետը պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ է վերացվելու ռոումինգը Արցախի և Հայաստանի միջև, նշեց, որ այդ սակագինը պայմանավորված է նաև Արցախում բջջային օպերատորի մենաշնորհ դիրքով:
«Ինձ ասել են, տեղեկացրել են, որ վերջին տարիներին Արցախի և Հայաստանի ռոումինգի սակագինը էականորեն նվազել է 170-140 դրամ էր, հիմա 38-40 դրամ արժե: Եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք: Գիտեք դա նաև պայմանավորված է նրանով, որ Արցախում բջջային կապը մենաշնորհային է: Դեռ պետք է լինեն այնպիսի ընկերություններ ովքեր հետաքրքրվում են Արցախում բջջային կապով»,-ասաց Փաշինյանը:
Կարդացեք նաև՝ Առաջիկայում կհանդիպեմ Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան
Էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ. Փաշինյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին
Ես խնդրեցի ստորագրել, Շանթը հրաժարվեց. Նիկոլ Փաշինյանը` Շանթ Հարությունյանի մասին