ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է օգտատերերի ուղղած հարցերին:
Առաջին հարցն ուղղված էր 2019 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազեցմանը:
Վարչապետի խոսքով՝ սոցիալապես անապահովների համար սակագնի իջեցում արդեն տեղի է ունեցել:
Փաշինյանի խոսքով՝ նախկին իշխանությունները մարդկանց աշխատանքի են տեղավորել «ընտրությունների համատեքստում», այդպես է պրոբլեմն առաջացել:
«Չենք կարող գրչի մի հարվածով աշխատանքից ազատել այդ մարդկանց, քանի որ սոցիալական խնդիր կառաջանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Աշխատանքային խումբ ենք ստեղծել, որը զբաղվում է սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելով: Այս պահին մեկնաբանություն չանեմ, բայց էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ, և դա ամենևին պարզ հարց չէ:
Մի քանի օր առաջ ինձ զեկուցեցին, որ ԱԷԿ-ում 500 աշխատող կա, որոնք, ըստ էության, հավելյալ հաստիքներ են: Մարդիկ աշխատում և աշխատավարձ են ստանում»,- ասել է վարչապետը:
Կարդացեք նաև՝ Առաջիկայում կհանդիպեմ Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան
Ես խնդրեցի ստորագրել, Շանթը հրաժարվեց. Նիկոլ Փաշինյանը` Շանթ Հարությունյանի մասին