Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայությունը զորահավաքի կազմակերպման հետ առաջարկներ է ներկայացրել պաշտպանության նախարարությանը, որոնք կյանքի կոչելու արդյունքում կոռուպցիոն ռիսկերն ավելի կնվազեն:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

«Իմ խորհրդականները եղել են կենտրոնական զինվորական հավաքակայանում, մշտադիտարկում են իրականացրել, որի արդյունքում ծնվել են առաջարկներ, որոնք մենք ներկայացրել ենք պաշտպանության նախարարությանը: Մենք կարծում ենք, որ զորահավաքը մի փոքր այլ կերպ է պետք կազմակերպել, որի արդյունքում կոռուպցիոն ռիսկերն ավելի կնվազեն»,- ընդգծեց Դավիթ Սանասարյանը:

Նա նշեց նաև, որ առաջիկայում այդ հարցով քննարկում են ունենալու պաշտպանության նախարարության հետ:
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ ԲԷՑ-ն ինքնակամ 140 մլն դրամ կվերադարձնի պետբյուջե. Դավիթ Սանասարյան


