«Նախնական ուսումնասիրություն սկսել ենք դեռևս ՊՆ չայցելած, ինֆորմացիայի հավաքագրում է եղել։ Այդ ուսումնասիրության ընթացքում պարզվեց, որ մի քանի իրավապահ մարմիններ քրեական գործեր են հարուցել, և մեր այնտեղ լինելն ուղղակի անահամատեղելի է, երբ արդեն կա նախաքննություն, հետաքննություն և այլն», - ասյօր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

Նա նշեց, որ վարչապետի հետ քննարկել են հարցը և որոշել, որ ստուգումները մի քանի ամսով կհետաձգվեն։

Հավելենք, որ Դավիթ Սանասարյանը պաշտոնավարման սկզբում հայտարարել էր, որ իր առաջին գործն է լինելու պաշտպանության նախարարությունում ստուգումներ իրականացնելը։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝
ԲԷՑ-ն ինքնակամ 140 մլն դրամ կվերադարձնի պետբյուջե. Դավիթ Սանասարյան


