▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲԷՑ-ն ինքնակամ 140 մլն դրամ կվերադարձնի պետբյուջե. Դավիթ Սանասարյան

 


Այսօր ՀՀ  պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ամփոփում է իր գործունեության 100 օրը: Նա նշել է, որ առաջինը վերահսկողություն են իրականացրել Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերում, «Լուսանշան» ՊՈԱԿ-ում։

 

 

 

 

 

 

 

 

«Առաջիկայում Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերից 140 միլիոն դրամ գումար կվերադարձնեն պետբյուջե։ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 100 միլիոն դրամ գումար վերադարձնել պետբյուջե», - ասաց Դավիթ Սանասարյանը` ընդգծելով, թե հենց այնպես թվեր չի ասում, տնօրեններն իրենք են եկել և պատրաստակամություն հայտնել այդ գումարները վերադարձնելու։

 

 

 

 

 

 

 

 

Սանասարյանը նկատեց, որ ամենաանմխիթար վիճակներից մեկն Ագրարային համալսարանում է, սակայն խուսափեց անուններ հնչեցնել՝ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով։

 «Ամենաանմխիթար վիճակներից մեկն Ագրարային համալսարանում է։ Ես հիմա թվեր չեմ ասելու, բայց կասեմ, որ բազմաթիվ են խախտումները գնումների, աշխատավարձերի տեսքով, չգիտեմ՝ ում և ինչի հիման վրա են աշխատավարձ տվել», - ասաց Դավիթ Սանասարյանը։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Վարչապետի հետ քննարկել ենք և որոշել, որ ՊՆ-ում ստուգումները մի քանի ամսով կհետաձգվեն. Դավիթ Սանասարյան

Զորահավաքը այլ կերպ է պետք կազմակերպել, որի արդյունքում կոռուպցիոն ռիսկերն ավելի կնվազեն. Դավիթ Սանասարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին