▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորահավաքն այլ կերպ է պետք կազմակերպել, որի արդյունքում կոռուպցիոն ռիսկերն ավելի կնվազեն. Դավիթ Սանասարյան


Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայությունը զորահավաքի կազմակերպման հետ առաջարկներ է ներկայացրել պաշտպանության նախարարությանը, որոնք կյանքի կոչելու արդյունքում կոռուպցիոն ռիսկերն ավելի կնվազեն:

 

 

 

 

 

 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը: 

 

 

 

 

 

 

 

 

«Իմ խորհրդականները եղել են կենտրոնական զինվորական հավաքակայանում, մշտադիտարկում են իրականացրել, որի արդյունքում ծնվել են առաջարկներ, որոնք մենք ներկայացրել ենք պաշտպանության նախարարությանը: Մենք կարծում ենք, որ զորահավաքը մի փոքր այլ կերպ է պետք կազմակերպել, որի արդյունքում կոռուպցիոն ռիսկերն ավելի կնվազեն»,- ընդգծեց Դավիթ Սանասարյանը:

 

 

 

 

 

 

 

Նա նշեց նաև, որ առաջիկայում այդ հարցով քննարկում են ունենալու պաշտպանության նախարարության հետ:

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ ԲԷՑ-ն ինքնակամ 140 մլն դրամ կվերադարձնի պետբյուջե. Դավիթ Սանասարյան

Վարչապետի հետ քննարկել ենք և որոշել, որ ՊՆ-ում ստուգումները մի քանի ամսով կհետաձգվեն. Դավիթ Սանասարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին