Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը:
Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են:
Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կարդացեք նաև՝ Ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա
Փաշինյանը կոչ է արել զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը
Համոզված եղեք, որ ոչ ոք ոչ մեկին չի ուզում «խաբի, քցի»...Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայի հայ գործարարներին