▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը

Այսօր տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը: Նա ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող է։

Տնօրենի պաշտոնի համար առաջադրված էր 4 թեկնածու։ Թեկնածուներից Հայկ Դեմոյանն ստացել է 2 կողմ ձայն, իսկ Հարություն Մարությանը՝ 11: Մյուս երկու թեկնածուները (Արմեն Ասրյան եւ Ստեփան Ստեփանյանց) ձայն չեն ստացել:

ՀՑԹԻ-ի տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել, երբ պարզ դարձավ, որ տարիներ շարունակ այդ պաշտոնը զբաղեցնող Հայկ Դեմոյանի լիազորությունները դադարեցվել են: Նա մեկ տարի առաջ տեւական ժամանակով մեկնել էր Հայաստանից՝ Հարվարդի համալսարան, գիտական գործուղման: Վերադարձել էր 2018-ի հունիսին, հավակնելով կրկին ստանձնել ՀՑԹԻ տնօրենի պաշտոնը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին