▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա աբսուրդ է, Հայաստանում «ղումարբազությունն» է խրախուսվում. Նիկոլ Փաշինյան

 


Խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Այսօր կառավարության նիստում «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա աբսուրդ է, մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մի կողմից, կներեք բառիս համար` «ղումարբազությունը»»,- ասաց նա` հայտարարելով, որ շահումով խաղերը չպիտի նկատելի դեր խաղան այն երկրի տնտեսական ցուցանիշներում, որտեղ շուրջ 30 % աղքատություն կա:

«Այսօր մեր տնտեսությունն ինչ է ենթադրում իրենից` առաջինը` ագրարային, ընդ որում ոչ ինտենսիվ գյուղատնտեսություն, երկրորդը` մոլախաղեր, երրորդը` ընդերքը քանդում, հանում և արտահանում ենք: Տնտեսության այս կառուցվածքը մեզ որևէ կերպ չի կարող ձեռնտու լինել: Մենք ուզում ենք` մեր տնտեսությունն ունենա հետևյալ կառուցվածքը` բարձր տեխնոլոգիաներ, ՏՏ, թեթև արդյունաբերություն, սննդի վերամշակող արտադրություն»,- ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որը նիստում ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, այն կառավարությանը ներկայացրել են պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

Նախագծով սահմանվում է, որ տոտալիզատոր և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի` Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի` Սեւան համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Մեղրի համայնքներում:

Картинки по запросу նիկոլ փաշինյան կառավարություն

Նախագիծը, ըստ Ջանջուղազյանի, նպատակ ունի սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով հրապուրվելու հնարավորությունը: Վ

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտ է արգելել նաև գազալցակայաններում խաղային ավտոմատների տեղադրումը, քանի որ դա Հայաստանը վերածվում է բացօթյա կազինոյի:

Պատգամավորների առաջարկը կառավարությունը հավանության արժանացրեց և ուղարկեց ԱԺ` հետագա քննարկման:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին