▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մատաղիսում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը. առողջական խնդիրների պատճառով նա չպետք է լիներ առաջնագծում

Shamshyan.com-ի տեղեկություններով` սեպտեմբերի 20-ին, Արցախի Հանրապետությունում՝ Մատաղիսում, զինվորական հերթապահություն անցկացնելիս ծանր վիրավորվել է զինծառայող, Վանաձորի բնակիչ, 20-ամյա Արթուր Գևորգյանը:

 

 

 

 

 

 

 

Արթուր Գևորգյանը վնասվածքը ստացել է ականի պայթյունից: Նրան տեղափոխել են Երևան, որտեղ Մուրացանի հոսպիտալում մեկ ոտքը անդամահատել են, և այժմ բժիշկները պայքարում են երկրորդ ոտքը պահպանելու համար:

Կայքի տեղեկություններով՝ Արթուրը աչքերի և տեսողության հետ խնդիրներ ուներ, նրա համար նախատեսված է եղել սահմանափակ ծառայություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Հիշեցնենք, որ այսօր, սեպտեմբերի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին