SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 7-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի քարի արտադրամասի վարչական շենքի 2-րդ հարկում «Պ.ԲԵՐԵՏՏԱ» տիպի, 6.35 մմ տ/չ տիպի մարտական ատրճանակով ինքնասպանություն գործած Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ «Կարամելի Հարութ» մականվամբ 59-ամյա Հարություն Ղարագյոզյանին նշված զենքը որպես պարգևատրում՝ հանձնվել է ՀՀ ոստիկանապետի կողմից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զենքը տրվել է 2009 թվականին ՀՀ ոստիկանության այն ժամանակվա պետ Ալիկ Սարգսյանի կողմից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ատրճանակը, որով սպանվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը, Հ. Ղարագյոզյանին որպես պարգևատրված զենք, տրվել է ՀՀ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կողմից։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններումոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից, ըստ որի հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի:
Մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն էր:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության մեջ կասկածվող ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) ինքնասպանություն է գործել:

Կարդացեք նաև՝ Երևանում սպանվել է ԱԺ նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը
«Յուվեցի Կարոյի» հետ հիվանդանոց տեղափոխվածը Ս. Ավագյանն է. ՔԿ նոր մանրամասներ է հայտնում
Յուվեցի Կարոյի սպանության մեջ կասկածվող ԱԺ նախկին պատգամավորն ինքնասպանություն է գործել


