▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Լուսին Վարդանյանն իր ծնողների՝ ամուսնուն դեմ լինելու, իրենց բաժանման, հանուն սիրո միանալու մասին և ոչ միայն

Ես նման տեղեկություն չունեմ. Սենոր Հասրաթյանը` Լևոն Մնացականյանի պաշտոնից ազատվելու լուրերի մասին

Հայ ծնողների կողմից Ռուսաստանում լքված 3 ամսական փոքրիկը տեղափոխվեց Հայաստան

Անձնական նկատառումներով եմ դուրս եկել Հ1-ից` այդ նյութն ամբողջովին զրպարտանք է. Ալեքսանդր Հակոբյան

«Ես խոստացել էի դա, խոստումս կկատարվի` Ֆրանսիայում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր». Մակրոն



2018-10-11 18:56:55

Այսօր «Ազնավուր» կենտրոնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան կշարունակի միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարը: Նա ասաց, որ այս պայքարը Ֆրանսիայի պայքարն է։

«Շառլ Ազնավուրի հետ պետք է աշխատեինք այսօր այստեղ. վաղեմի հիշողության պահապան Արարատ լեռան, որ ոչ մի սահման երբեւիցե չի կարող ջնջել, նրա հավերժական ձյուների, Նոյան տապանի երազների հետ:

 

 

 

 

 

 

 

Նա շատ էր ցանկանում այս հանդիպումը։ Այս մասին մենք խոսեցինք մեր վերջին հանդիպման ժամանակ։ Նա ցանկանում էր, որ դա լիներ այս երկրում, այս լեզվով, այստեղ իր ընտանիքի հետ։ Նա ցանկանում էր, որ մենք չուշանայինք, նա ցանկանում էր այստեղ լինել։

Իր սովորության համաձայն՝ նա ոչինչ չէր թողել պատահականությանը։ Ամեն ինչ պատրաստել էր մանրակրկիտ, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի։ Իր սովորության համաձայն նա մեզ համար մի քանի անակնկալ էր պատրաստել, անգամ թույլ տվեցի ինձ ասել, թե ցանկանար, որ մենք մի քիչ երգեինք։

Անցնող շաբաթ նրան հրաժեշտ տվեցինք Փարիզում։ Մենք նրան շնորհակալություն հայտնեցինք։ Մենք այսօր այստեղ ենք՝ հավատարիմ մնալով նրան մեր տված խոստմանը, իր պայքարները շարունակելու համար, որոնք նա երբեք տանուլ չէր տալիս»- ասաց Ֆրանսիայի նախագահը:

«Չկան բառեր՝ նկարագրելու համար այն, ինչը զգացինք այսօր առավոտյան Ցեղասպանության հուշահամալիրում։ Նա, ով գիտեր Ֆրանսիան 1915-ից ի վեր, դատապարտել է Ցեղասպանությունը Անատոլ Ֆրանսի ձայնով, իր նավատորմի 3-րդ էսկադրային ուղարկել փրկելու հազարավոր մարդկանց։ Նա, ով պայքարեց, որ 2001-ին Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեր Ցեղասպանությունը:

 

 

Ո՛չ, այս պայքարը չի ավարտվի, որովհետեւ հիշել ցեղասպանությունների մասին՝ դատապարտելով դրանց ժխտողականությունը, կնշանակի պայմաններ ստեղծել դրանց կրկնությունից խուսափելու համար։ Ես խոստացել էի դա, խոստումս կկատարվի մինչեւ առաջիկա ապրիլի 24–ը, Ֆրանսիայում այս օրը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր», - ասաց Մակրոնը:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.