▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանին առաջադրենք վարչապետի թեկնածու. Արարատ Միրզոյան

Այսօր ԵԼՔ խմբակցությունում առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը և խմբակցության պատգամավորները քննարկեցին ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Արարատ Միրզոյանը քննարկումն արդյունավետ համարեց։

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Քննարկումը շատ արդյունավետ էր, որեւէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա, կար մեկ-երկու տեխնիկական հարց, որոնք կլուծվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Այն դիտարկմանը, որ մինչ քննարկումը ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասել էր, թե խնդիր է տեսնում, որ առաջարկվող փոփոխություններով չի լինելու ռեյտինգային ընտրակարգ, Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ ԵԼՔ-ում հակասություններ չկան:  

Դիտարկմանը, թե իրավաբանների մի խումբ պնդում է, որ եթե վարչապետի ընտրության առաջին փուլում թեկնածու չառաջադրվի, դա խնդիրներ կառաջացնի, Արարատ Միրզոյանը համաձայնեց, որ նման տեսակետներ հնչել են, այս տարբերակը կուսումնասիրեն, եթե օրենսդրության պահանջ լինի, որ լինի առաջադրված թեկնածու եւ այդ դեպքում վարչապետ չընտրվի, ապա կառաջադրեն Նիկոլ Փաշինյանին, որը երկու փուլով էլ չի ընտրվի, որպեսզի խորհրդարանն իրավունքի ուժով արձակվի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին