▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունան Պողոսյանը հորս չի հարվածել. Շահեն Հարությունյան

Հունան Պողոսյանն անձամբ Շանթ Հարությունյանի հանդեպ բռնություն չի գործադրել, չի հարվածել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:

 

 

Օրերս, երբ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Սյունիքի մարզպետ, բուռն քննադատություններ հնչեցին այս նշանակման վերաբերյալ՝ մասնավորապես այն թեմայով, որ Պողոսյանը բռնություն է գործադրել Շանթ Հարությունյանի նկատմամբ:

 

 

 

 

 

 

 

2013 թվականին Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանն իրեն հայտնել է, թե նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը բռնություն է կիրառել իր նկատմամբ, սպառնացել ընտանիքին: Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Շանթ Հարությունյանն այս մասին ցուցմունք չի տվել եւ ասաց, որ հանձնարարել է տարիներ առաջ Հունան Պողոսյանի կողմից Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն կիրառելու հրապարակման վերաբերյալ նոր քննություն անցկացնել: «Շանթ Հարությունյանն էլ, հուսամ, կօգնի, որ պարզվի իրականությունը։ Ես այսօր խոսել եմ մեր իրավապահների հետ եւ ասել, որ պետք է նոր քննություն անցկացնել հնարավորության դեպքում»,-մասնավորապես ասել էր Նիկոլ Փաշինյանը:

 

 

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, մեր զրույցում ասաց, որ իր հոր հանդեպ բռնություն գործադրելու պահին ներկա են եղել եւ՛ Հունան Պողոսյանը, եւ՛ Վովա Գասպարյանը, եւ՛ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչո անունով հայտնի՝ Սերժ Սարգսյանի անվտանգության պետը, բայց Հունան Պողոսյանն ինքը չի հարվածել Շանթ Հարությունյանին.

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի մոտ ինչ-որ թյուրիմացություն է եղել Շանթ Հարությունյանի պատմելուց: Այնտեղ բռնություն գործադրելու «դերը» Վաչագան Ղազարյանինն է եղել»,-ասաց Շահեն Հարությունյանը՝ հավելելով,-«Հունան Պողոսյանի ներկայությամբ շատ բան է եղել, որի համար ինքը մեղավոր է: Դա չէ խնդիրը: Բայց Պողոսյանը չի խփել Շանթին: Անձամբ ինքը հարված չի հացրել, բայց էլ չեմ խոսում, թե իր ներկայությամբ ինչեր են եղել: Ես գիտեմ, որ Պողոսյանը չի հարվածել»:

 

 

 

Շահեն Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ իրենք որեւէ մեկին անիմաստ ու անհիմն չեն մեղադրի. «Մենք էն մարդը չենք, որ մարդու վրա շառ անենք: Ասենք՝ հա, վարչապետը ասում է, մենք էլ ասենք, հարմար առիթ է: Բայց չէ, որ չի խփել, ասենք՝ խփե՞լ է: Սխալ է: Բռություն եղել է, հայհոյանք եղել է, իմ անձի նկատմամբ էլ են սպառնալիքներ եղել այդ օրը, հարվածներ, բայց Պողոսյանի կողմից չէ, իր ներկայությամբ»,-ասաց Հարությունյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Եթե կլինի փաստ, որ Հունան Պողոսյանի նշանակումով մենք սխալ ենք գործել, պատրաստ ենք ընդունել. Փաշինյան

Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ թղթերը

Թե ինչպես են բանտում պահում Շանթ Հարությունյանին

14 տարեկանում ինձ համոզեցին, որ հայրս մահացել է. Շահեն Հարությունյանը` հոգեբանական և ֆիզիկական բռնությունների մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին