▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե այսպիսի երևակայությունը գոհացնում է ձեզ , ապա շարունակեք նույն ոճով. Արփինե Հովհաննիսյանի արձագանքը

Ազգային Ժողովի փոխխոսնակ,ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր լրատվամիջոցներից մեկը հանդես էր եկել հրապարակմամբ, համաձայն որի՝ հարթ չի ընթացել իմ և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար պարոն Սվիտալսկու հանդիպումը։ Իհարկե արձանագրում եմ լրատվամիջոցի երևակայությունը և «անկապելին» իրար հետ կապելու կարողությունը: 

 

 

 

 

 

 

 

 

 

Միայն այսպիսի երևակայություն ունենալու դեպքում է կարելի

-Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւԿենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի հետ հանդիպումը համարել ԵՄ դեսպանի հետ հանդիպում, (հավանաբար միայն դեսպանին են ճանաչել, ով ներկա է եղել հանդիպմանը)

- Վենետիկի հանձնաժողովի գործունեությունը կապել այդ առումով զրո կապ ունեցող օրակարգի հետ: 
Վենետիկի հանձնաժողովի ասելիքը ամբողջությամբ իր նախագահի հայտարարության մեջ է ու «խորը» վերլուծականի կարիք չկա:

- հանդիպման հաջող կամ անհաջող լինելու մասին դատել իմ «զայրացած» կամ ոչ «զայրացած» տեսքից։

Իրականում, եթե այսպիսի երևակայությունը գոհացնում է ձեզ , ապա շարունակեք նույն ոճով»:

Կարդացեք նաև՝ Չեմ կարող դրանք լուռ կուլ տալ. Արփինե Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին