▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի տանը

Հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 231/53 տանը հրդեհ է բռնկվել:

 

 

 

 

 

 

 

 

 

Shamshyan.com -ի փոխանցմամբ դեպքի վայր է ժամանել ԱԻՆ արագ արձագանքման խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջները կարճ ժաանակում նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

 

 

 

 

 

 

Աղբյուրի տեղեկություններով՝ տունը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Թոխամախի Մհեր» մականվամբ Մհեր Սեդրակյանին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին