▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի 33-ամյա բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են 49-ամյա քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու մեջ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հոկտեմբերի 20-ին Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացված ահազանգի փաստով:

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝  նշված կենտրոնից հայտնել էին, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, աջից 7-րդ, 8-րդ կողերի կոտրվածք, քթոսկրերի կոտրվածք, թոքերի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են , որ վիրավորը Երևան քաղաքի Նիզամու փողոցի բնակիչ, 49-ամյա Ջանիկ Եղիազարյանն է, ով բժիշկների հայտարարությամբ՝ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է հատուկ բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց շենքի բակից, որտեղ մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել:

  Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ջ. Եղիազարյանին իր ընկերների հետ ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Մանանդյան փողոցի բնակիչ, 33-ամյա Վիլեն Սիրեկանյանը: Վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո ազատ է արձակվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վ. Սիրեկանյանի ընկերների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Սիրեկանյանը աշխատում է Սուրբ Գրիբոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ:  

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին