▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավոր Արամ Հարությունյանը կկալանավորվի

 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն  ԱԺ հատուկ նիստում բացահայտել է, որ պատգամավորներից մեկի նկատմամբ գործ է քննվում, նա անցնում է կաշառքի գործով: Փաշինյանը չհնչեցրեց պատգամավորի անունը:

 

 

 

 

 

 

 

 

 

«ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օպարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է այդ թուղթը չի գալիս: Մի քիչ մեր դասպանատունը լավ չի աշխատում, մի քիչ գուցե էդ երկրի հետ որոշ կապեր կան, որ ձգում են: Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է, որովհետև դա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իրա թելերով տանելու ա էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,- ասել էր Փաշինյանը:

 

 

 

 

 

 

Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ կալամավորվելիք պատգամավորը ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանն է։ Մինչդեռ Armday.am-ի ունեցած տեղեկություններով խոսքը այդ խմբակցության մեկ այլ պատգամավորի մասին է։ Մասնավորապես տեղեկությունների համաձայն կալանավորվելիք  պատգամավորը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն է։ Նրա դեմ կաշառքի հաղորդում էր ներկայացրել գործարար Սիլվա Համբարձումյանը։  Սիլվա Համբարձումյանը ավելի վաղ հայտարարել էր, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն իրենից 14 միլիոն դոլար կաշառք է վերցրել 2008թ. 10 հանքի շահագործման  լիցենզիա ստանալու  համար։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին