▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված Կյաժը 6-ի աշխատակիցների ուղեկցությամբ է շրջում

armtimes.com-ը գրում է. Սերժ Սարգսյանի եղբորորոդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի դեմ ցուցմունք տված, նրա նախկին մտերիմ ընկեր, «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանի նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառվել:

Սիմոնյանը, որը մեկ այլ գործի շրջանակում մի քանի ամիս գտնվում էր կալանքի տակ, Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տալուց հետո ազատ էր արձակվել: Ազատ արձակվելուց հետո էլ նրա նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառվել:

Դավիթ Սիմոնյանն այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների ուղեկցությամբ: Այսօր նրան առնչվող քրեական գործով առաջին դատական նիստն էր:

 

 

Նախկինում իր ակտիվությամբ աչքի ընկած (Ընտրախախտումներ կատարելու, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, ակտիվիստներին ծեծի ենթարկելու) Կյաժն այսօր որոշել էր քար լռություն պահպանել: Լրագրողների հարցին ի պատասխան նա միայն ասաց, որ իր անվտանգության հետ կապված խնդիր ունի եւ մշտապես ոստիկանության աշխատակիցների հսկողության ներքո է: Մեր հարցին, թե Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տալուց հետո՞ է նման խնդիր առաջացել, Սիմոնյանը չպատասխանեց, նրան 6-րդ վարչության աշխատակիցները շտապեցին հեռացնել նիստերի դահլիճից: Արդեն նիստերի դահլիճում լրագրողները կրկին մի քանի ճշտող հարց տվեցին Սիմոնյանին, մասնավորապես, թե ինչո՞ւ Հայկ Սարգսյանի գործով դատարան չի ներկայանում. այդ եւ այլ հարցերի Սիմոնյանը եւս չպատասխանեց:

Ալեքսանդր Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված Դավիթ Սիմոնյանը մեղադրվում է թմրանյութ իրացնելու մեջ:

 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանն ազատ է արձակվել

Սաշիկ Սարգսյանի որդին 2007-ին թմրանյութի ազդեցության տակ քաղաքացու է կրակել. դատախազությունը վերաբացում է քրգործը

ԱԱԾ գործողությունը կապված է ոչ թե Ալեքսանդր Սարգսյանի, այլ Նարեկի հետ. նա լքել է երկիրը

«Վեշերս ա դուրս գնալու, մայկա, տրուսիկ». Սաշիկ Սարգսյանի որդին՝ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվածի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին