▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ում տոտալ դիկտատուրա է. Գևորգ Աճեմյան

 

«Սա եւս մեկ անգամ ժողովրդավարական հետընթաց է փաստում «Քաղաքացիական պայմանագրում»,- ասաց Աճեմյանը՝պատմելով, որ Երեւանի ավագանու ընտրություններում գրեթե բոլորը իրենց թեկնածությունն էին հայտնել, բայց մինչեւ վերջ ոչ մեկ չգիտեր՝ որ համարն է. «Ես իմացել եմ, որ 92 րդ համարն եմ ավելի ուշ, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցները: Այսինքն, մարդիկ չեն իմացել՝ որ համարն են նույնիսկ այն ժամանակ, երբ թղթերը հանձնվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ես լրատվականներից եմ իմացել՝ որ համարն եմ: Ես համարի կռիվ երբեւէ չեմ արել… բայց ՔՊ-ն ցույց տվեց, որ քաղաքական կամք չունի ներքին ժողովրդավարություն հաստատելու համար»: 
ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գեւորգ Աճեմյանն այսօր կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Նա կուսակցությունից հեռանում է նեղացած: Քիչ առաջ ուղիղ եթերով նա պատմեց կուսակցությունը լքելու պատճառների մասին: Ըստ նրա՝ տասնհինգ օր առաջ Տարածքային կառավարման նախարարը՝ Սուրեն Պապիկյանը, «Իմ քայլը» Դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, կուսակցության աշխատանքային խմբում հայտնել էր, որ բոլոր նրանք, որոնք ուզում են առաջիկա խորհրդարանական ընտրություններում թեկնածություն առաջադրել, թող հայտնեն դրա մասին: Աճեմյանը հայտնել է, որ վարկանիշային ընտրակարգով ցանկանում է առաջադրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Սուրեն Պապիկյանն էլ հայտնել է, որ իր թեկնածությունը հաստատված է, կարող է նախապատրաստական աշխատանքները սկսել: Գեւորգ Աճեմյանի խոսքով, ինքը արդեն տարածք էր վարձակալել, ընկերների հետ էր հանդիպում, մտքերով փոխանակվում, որոշում ինչպես ավելի գրագետ կազմակերպել քարոզարշավը՝ անտեղյակ, որ իր թեկնածությունը չի հաստատվել: Դրա մասին, իր խոսքով, իմացել է այսօր կեսօրին պատահաբար, երբ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է, թե արդյոք խնդիրներ չկան, ինչին ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասել է, որ իր թեկնածությունը չի առաջադրվել ու չի պատճառաբանել՝ ինչու: 

Արդեն հայտնել ենք, որ Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գեւորգ Աճեմյանը հայտարարել է, որ դուրս է գալիս «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից և  կոչ է արել չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին:

Իր ուղիղ եթերում նա մանրամասնել է դրա պատճառները: 

Նա նշում է, որ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունում տոտալ դիկտատուրա է տիրում՝ ասվում է վերևից և արվում է վերջ:

 

 

Մասնաորապես Գեւորգ Աճեմյանը նշում է, որ տասնհինգ օր առաջ Տարածքային կառավարման նախարարը՝ Սուրեն Պապիկյանը, ով «Իմ քայլը» Դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարն է, կուսակցության աշխատանքային խմբում հայտնել է, որ բոլոր նրանք, որոնք ուզում են առաջիկա խորհրդարանական ընտրություններում թեկնածություն առաջադրել, թող հայտնեն դրա մասին:

 

 

 

 

Աճեմյանը հայտնել է, որ վարկանիշային ընտրակարգով ցանկանում է առաջադրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Սուրեն Պապիկյանն էլ հայտնել է, որ իր թեկնածությունը հաստատված է, կարող է նախապատրաստական աշխատանքները սկսել:

Գեւորգ Աճեմյանի խոսքով, ինքը արդեն տարածք էր վարձակալել, ընկերների հետ էր հանդիպում, մտքերով փոխանակվում, որոշում ինչպես ավելի գրագետ կազմակերպել քարոզարշավը՝ անտեղյակ, որ իր թեկնածությունը չի հաստատվել:

 

 

 

 

 

 

 

 

Դրա մասին, իր խոսքով, իմացել է այսօր կեսօրին, երբ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է, թե արդյոք խնդիրներ չկան, ինչին ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասել է, որ իր թեկնածությունը չի առաջադրվել՝ չպատճառաբանելով ինչու:

Գեւորգ Աճեմյանը առաջ է քաշում չառաջադրվելու իր վարկածները:

Մասնաորապես, նա համոզված է, որ նա միանշանակ կհաղթեր ռեյտիգայինում, քանի որ այն ընտրատարածքում, որում առաջադրվելու էր ինքը, իրեն ձայներ կտային «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հետևորդները որի անդամն է նաև ինքը:

 

 

«Իմ հաղթանակից դեպքում կային չորս մարդ՝ Միրզոյան Արարատ, Արայիկ Հարությունյան, Հրաչյա Հակոբյան ու Էրիկ Գրիքորյան, որոնցից մեկը չէր անցնի խորհրդարան: Բայց դա մի քանի հոգու, կամ ինչ-որ մեկի սրտով չի եղել»,-ասել է  Գեւորգ Աճեմյանը:

 

Կարդացեք նաև՝  Ինչո՞ւ է Գևորգ Աճեմյանը դուրս գալիս ՔՊ-ից ու կոչ անում չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին