▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժ»-ը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

news.am-ը գրում է. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը, ով մեղադրվում է ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու մեջ, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

 Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց նա։

Այս գործով կալանքի տակ գտնվող ամբաստանյալ Էդուարդ Ղազարյանը եւս չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու եւ իրացնելու մեջ։

 

 


Առաջադրված մեղադրանքը մասնակի է ընդունել միայն ամբաստանյալներից Գոռ Համբարձումյանը։ Ըստ մեղադրանքի, նա 2017թ. դեկտեմբերի 20-ին, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման նպատակով Դավիթ Սիմոնյանից ապօրինի ձեռք է բերել եւ պահել զգալի չափերով` ընդհանուր 3.56 գրամ մարիխուաննա թմրամիջոց: Այսօրվա դատական նիստում Գոռ Համբարձումյանն միջնորդեց իր նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցնել համաներման կապակցությամբ։

 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանն ազատ է արձակվել

Սաշիկ Սարգսյանի որդին 2007-ին թմրանյութի ազդեցության տակ քաղաքացու է կրակել. դատախազությունը վերաբացում է քրգործը

ԱԱԾ գործողությունը կապված է ոչ թե Ալեքսանդր Սարգսյանի, այլ Նարեկի հետ. նա լքել է երկիրը

«Վեշերս ա դուրս գնալու, մայկա, տրուսիկ». Սաշիկ Սարգսյանի որդին՝ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվածի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին