Այս ընտրություններն ինչ-որ առումով նաեւ վարչապետի ընտրություններ են եւ կարող են լինել նաեւ վարչապետի թեկնածուների մասին կարգախոսներ. այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քարոզարշավը սկսելու են Գյումրիից, իսկ ինչ վերաբերվում է «Նիկոլ վարչապետ» կարգախոսին, որը լինելու էր նաեւ դաշինքի կարգախոսը, բայց չեղավ, վարչապետը մեկնաբանեց. «Այս ընտրությունները վարչապետի ընտրություններ են եւ կարող են լինել վարչապետի թեկնածուների մասին կարգախոսներ»:Նա չցանկացավ մեկնաբանել ՀՀԿ-ի կարգախոսը. «Ես մտածում էի, որ այդ հարցն ինձ չեք տա»:
Հարցին` մտահոգ քաղաքացիները շա՞տ են, վարչապետի պաշտոնակատարն Ասաց «Ամենամտահոգ քաղաքացին կանգնած է ձեր դիմաց»:
Կարդացեք նաև՝ ՀՀԿ-ն 20 տարի այնքան բան է արել, որ փողոցով անգամ չկարողանա քայլել. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը սենյակից պետք է դուրս չգա՞. Փաշինյանը՝ իրեն ուղղված մեղադրանքների մասին