▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքսային ծառայության նախկին պետը «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը

Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը: Այս մասին Իջևանում բնակիչների հետ  նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

 

 

Նա հիշեցրեց, որ Արմեն Ավետիսյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ:

«Բայց ըստ ամենայնի, նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար  այսպիսի քայլի են դիմել: Եվ եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, մենք պետք է այդ հյուրանոցը հրապարակային հանենք աճուրդի: Գնահատում են, որ դա 10-15, ընդհուպ ասում են՝ մինչև 20 մլն դոլար կարող է արժենալ: Եվ այդ գումարները պետք է մուտքագրենք պետական բյուջե»,- ասաց Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 

 

 

 

 

 

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Սաշիկ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել 30 մլն դոլարը վերադարձնել բյուջե. Նիկոլ Փաշինյան

 Ունեցել եմ շորի, կոշիկի պրոբլեմ, ընտանիքս իմ ուսման վարձը ի վիճակի չի եղել վճարել. Նիկոլ Փաշինյան

Լոռու մարզի մի քանի գյուղեր ասում են՝ հեղափոխությունը մեզ մոտ չի հասել. Փաշինյան

Միկրոբիզնեսն ամբողջությամբ կազատվի հարկերից, հողագործությամբ զբաղվողները կֆինանսավորվեն. Նիկոլ Փաշինյան

Չեմ հիշում հոկտեմբերին պիտի գնայի նոյեմբերյան, թե նոյեմբերին՝ հոկտեմբերյան. Փաշինյանն անեկդոտ պատմեց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին