Աշտարակ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու և քվորում չլինելու հարցին: «Դրա համար էլ մենք այդ Ազգային ժողովը ցրեցինք: Դեկտեմբերի 9-ի ընտություններից հետո, երբ նոր խորհրդարան կընտրվի, Արամ Հարությունյանն իր պատգամավորական անձեռնմխելիությունը կկորցնի և քրգործի ընթացքը կշարունակվի բնական հունով»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Հետո էլ ասում են, որ դատի ենք տալու, որ ասել են Հանրապետականը թալանչիների բանդա է: Կտեսնենք ով ում դատի կտա: Հատ-հատ բոլոր սերմնացու գողացող մկներին բերելու ենք դատարան: Եվ եթե թվում է, որ այդ սերմնացու գողացողներն իրենց նման ճտեր են դրել դատարաններում, ԱԺ-ն քաղաքական բարձրագույն մարմին է, և կառավարությունն ունի բոլոր լծակները դատական համակարգում հեղափոխություն անելու: Այո, Հայաստանի դատական համակարգում շատ մեծ թիվ են կազմում կոռումպացված, թալանչի դատավորները և այդ դատավորներին հատ-հատ բերելու ենք պատասխանատվության», – ասել է նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև. «Ոչ մի չինովնիկ իր լափածն ու գողացածը չի մարսելու: Եթե լինեն մեր կառավարության ժամանակ այդպիսի մուտանտներ, նրանց տեղը բանտում է: Ես ասում եմ՝ հեղափոխությունից հետո այն չինովնիկը, որ իր ծառայությունը, մանդատը կօգտագործի իր անձնական շահի համար, նրա նկատմամբ պատիժը կրկնակի խիստ է լինելու, քան նախկինների»:
Կարդացեք նաև՝ Քլունգն առած մեր տունը քանդում ենք. Փաշինյան
Ամոթ ա, որ մեր երկրում սովահար մարդ լինի. Նիկոլ Փաշինյան
Կարդացեք նաև՝
«Ճիշտն ասած՝ նոր մի բաժակ էլ եմ օղի խմել, չուզեցա խառնեմ»,-ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սասունիկում, որտեղ էր կանգ էր առել Արագածոտնի մարզում իրականացվող քարոզարշավի շրջանակներում: Գյուղացիները Նիկոլ Փաշինյանին առաջարկում էին իրենց գինին համտեսել:
Մանրամասները՝ տեսանյութում
Իսկ Աշտարակից Արմավիր ճանապարհին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեքենան կանգնեցրել են մի խումբ քաղաքացիներ ու խնդրել՝ արդար դատաքննություն ապօրինի կալանավորված իրենց համագյուղացու՝ Հովհաննեսի գործով: Մանրամասները՝ տեսանյութում