▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ասել է Փաշինյանը. Եղոյան

«Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ-ի դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

 

 

 

 

 

 

 

 

Ըստ Եղոյանի՝ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում:

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը դեկտեմբերի 6-ին չի կայանալու:

«Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որ նախընտրական շրջան է, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել», - ասել է Յ. Ուշակովը լրագրողներին:

Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզում քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում  Նիկոլ Փաշինյանը  հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովն առաջարկել է հետաձգել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,-«Ռուսաստանի Դաշնության նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, որ ամսի 6-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը չանենք, քանի որ այսպիսի իրավիճակ է:

Ապա աշխատանքային կարգով քննարկենք իրավիճակը, լուծումները, որպեսզի պատրաստի լուծումներով գնանք, և ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է»,– ասել է  Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին