▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիներն ուզում են իմանալ՝ երբ են ազատվելու գազելներից. Փաշինյանը զանգահարեց Հայկ Մարությանին

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտից սկսել է իր քարոզչությունը Երևանում:

Մետրոյի գնացքներում թռուցիկներ բաժանելուց ու երևանյան բնակարաններում դռնեդուռ քարոզչություն անելուց հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախընտրական թռուցիկներ է բաժանել նաև  հանրային տրանսպորտում, զրուցել ուղևորների հետ. խոսել խցանումների, գազելների, տրանսպորտի խնդիրների մասին և ոչ միայն: 

Քաղաքացիների կողմից գազելների վերաբերյալ հարցիզ հետո Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասելով, որ քաղաքացիները մտահոգ են, ուզում են իմանալ՝ երբ են ազատվելու գազելներից:

«Պարոն քաղաքապետ, հիմա ես 54 համարի ավտոբուսի մեջ եմ ու մարդիկ հարցնում են՝ ե՞րբ «Գազել»-ներից կազատվեն: Ի՞նչ ասեմ»,-  Նիկոլ Փաշինյանը հարցրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Հեռախոսազրույցի ավարտից հետո Փաշինյանն ուղևորներին տեղեկացրեց. «2-ից 4 տարի»: «Էսքան դիմացել ենք, մի քանի տարի էլ կդիմանանք»,- արձագանքեցին նրանք: Վերջինները դժգոհում էին՝ հատկապես անձրևոտ օրերին ու երեկոյան ժամերին Երևանում մշտական բնույթ կրող խցանումներից:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Կարդացեք նաև` Քաղաք իջնենք տրանսպորտով. ինչպես է Նիկոլ Փաշինյանը Երևանում երթևեկել ավտոբուսով

 Էդքան շուտ-շուտ կոֆե խմելն ասում են՝ լավ չի...Նիկոլ Փաշինյանը դռնեդուռ քարոզչություն է իրականացնում

 Ինչպես էր Նիկոլ Փաշինյանը մետրոյում բաժանում իր քարոզչական բուկլետները

Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել. Փաշինյանը հերքում է Պուտինի օգնականի հայտարարությունը

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին