▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղաներ և աղջիկներ, թուլացեք, ձեզ պատերով մի տվեք. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Այս խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն աննախադեպ է…

Ատելության քարոզի, անհանդուրժողականության, մայմունիզմի չափաբաժինը, որ երկրի ղեկավարը տալիս է հանրությանը, անցած 30 տարիների պատմության ընթացքում երբևէ չի եղել:

Տեղեկացա, որ ընտրական պաստառս պատռել են «Իմ Քայլ»-ի համակիրները: Տղաներ և աղջիկներ, թուլացեք, ձեզ պատերով մի տվեք:

 

 

Մեղք եք:

Ամիսներ առաջ ձեր առաջնորդներն էլ էին սև լենտերով հողը վրաս թեթեւ արել: Ինչպես տեսնում եք՝ իմ մահվան մասին լուրերը չափազանցված են: Այ ձեր Homo sapiens-ի հետ աղերսներ ունենալու մասին վարկածը, ցավոք, հերքվեց:

Անկեղծ՝ խղճում եմ ձեզ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին