▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես նման տեղեկություն չունեմ. Սենոր Հասրաթյանը` Լևոն Մնացականյանի պաշտոնից ազատվելու լուրերի մասին

Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանն` ի պատասխան Aravot.am-ի հարցին, թե ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնից ազատվելու մասին տեղեկությունները արդյո՞ք համապատասխանում են իրականությանը` նշել է. «Ես նման տեղեկություն չունեմ: Եթե նման տեղեկություն լինի, ապա պաշտոնապես կհայտարարվի»:

 

 

Հիշեցնենք, որ քիչ առաջ սոցիալական ցանցերում և մամուլում տարածվել են տեղեկություններ այն մասին, որ Արցախում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն, ում փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։

 

 

«Որոշ աղբյուրների փոխանցմամբ արդեն աշխատանքից ազատվել են Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին