▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերաքննիչ դատարանը մերժել է «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» բողոքը

Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 14-ին մերժել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ բողոքը

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու վերաբերյալ ինչը, սակայն, առաջին ատյանի դատարանը՝ հոկտեմբերի 19֊ի որոշմամբ, մերժել է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դատարանի այս որոշումը Հայկ Ալումյանը բողոքարկել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարան, բողոքը մակագրվել էր դատավոր Նորա Կարապետյանին:

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցը ներկայացվել էր դատարան՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին