Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավի դիմաց այսօր ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

Նման որոշում կայացրել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Այս տեղեկությունը հաստատել է Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը:

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6–ին՝ ՀՔԾ-ում։ Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։


