▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ են Ռիտա Սարգսյանին

Ամանորի տոները Թբիլիսում անցկացնող հայ ընտանիքներից ոմանք այցելում են Ամաղլեբա փողոցի թիվ 18 տուն, որտեղ գտնվում է  ամենայն հայոց բանաստեղծ  Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանն ու որտեղ 2017 թվականի օգոստոսի 5-ից գործում է  «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կենտրոնի աշխատակցուհին այցելուներին պատմում է, որ թանգարանին մեծ օգնություն է ցույց տվել նաև Ռիտա Սարգսյանը, ում հատկացրած գումարներով  էլ գնվել է կահույքն ու «նա էլ օնլայն ռեժիմով հետևում էր, թե արդյոք գնված  կահույքը համապատասանում էր ու արժանի էր տեղ գտնել  գիտական-մշակութային կենտրոնում...»:

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութը՝ Գեղամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Նշենք, որ թբիլիսյան այս տանը ժամանակին սիրով հյուրընկալվել են Աղայանն ու Կոմիտասը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Փափազյանը, Մառը, Իաշվիլին, Տաբիձեն, Գրիշաշվիլին, Բրյուսովը և ուրիշներ, որտեղ կազմակերպվել են գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, ուսումնասիրվել են հայ, վրաց և համաշխարհային գրականության նմուշներ:

Կարդացեք նաև՝

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը Թումանյանի տուն-թանգարանում հեքիաթ են դիտել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին